Ամերիաբանկը որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է …

Ամերիաբանկը որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։
Այսպիսով, որպես LFG խմբի անդամ Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքովսա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: «Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը», ասել է նա:
Մանրամասները

https://ameriabank.am/media-room/articleid/9112/ftse-100

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով