📣 Աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի հրապարակած թվերից մեկը սխալ է
🔍 Ուսումնասիրել ենք վարչապետի գրառումը և պարզել, որ աշխատատեղերի վեաբերյալ նրա գրառման մեջ կան անճշտություններ:
«2024 թ. նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ, որը 3681-ով ավել է, քան այս տարվա հոկտեմբերին և 44 հազար 946-ով ավել, քան նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը»,- մասնավորապես, դեկտեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
📈 ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերի դրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151, որը, իսկապես, 3681-ով պակաս է վարչապետի կողմից այս տարվա նոյեմբերի դրությամբ մատնանշված թվից:
Իսկ ահա մյուս տվյալի դեպքում ի հայտ է եկել մի փոքրիկ շեղում: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի
տվյալների, 2023 թ. նոյեմբերի դրությամբ աշխատատեղերի թիվը կազմել է 737,866, որը վարչապետի նշած թվից պակաս է 44.966-ով, ոչ թե 44.946-ով, ինչպես նշել է վարչապետը:
📣 Այսպիսով, Հայաստանում գրանցված աշխատատեղերի հետ կապված վարչապետի հրապարակած թվերից 2-ը ճիշտ են, 1-ը՝ ոչ։