ՀՀ ԱԳՆ-ում Radar Armenia-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմին տեղեկացվել է՝ …

🟥 ՀՀ ԱԳՆ-ում Radar Armenia-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմին տեղեկացվել է՝ նախընտրական շրջանում իրավական սահմանափակումներով պայմանավորված՝ առաջարկվող հումանիտար օգնությունը, որը նախատեսվում էր տրամադրել «Եվրասիա» ՀԿ-ի և նրա ղեկավար Միկա Բադալյանի միջոցով, համարվում է ոչ նպատակահարմար։
▫️Ընդառաջելով մեր խնդրանքին՝ ԱԳՆ մեր աղբյուրը տրամադրել է նաև ՌԴ կողմից առաջարկված օգնության ցանկը՝ օր՝ 600 հատ թեյ, 300 հատ ատամի խոզանակ, 300 հատ հակաբորբոքիչ կրեմ, 320 հատ ատամի մածուկ, 300 թաց անձեռոցիկ և այլն։
▫️Մեր զրուցակիցն անհրաժեշտ համարեց նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունն առկա գերակայություններով հետևողականորեն և շարունակաբար աջակցում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին օր.՝ բնակարանային և աշխատատեղերի ապահովման ծրագրերի շրջանակներում:
Հ.Գ. Ուշադրության արժանի է հատկապես կցված ցուցակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով