Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձա…

Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 հրթիռ  և անօդաչու թռչող սարք և հարյուրավորներ Իսրայելի ուղղությամբ։
Ըստ գործակալության, ԱՄՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ոչ մեկը նվազագույն ծախսերով ավելին չի կարողացել անել, քան իրանցիները։
Էժան «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով խոցվել են ռադարներ, բազաներ, նավթային օբյեկտներ, նավահանգիստներ։
Financial Times-ի հաղորդմամբ, 
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դեյնա Ստրոուլն ասել է.
«Այնպիսի տպավորություն է, թե նախագահ  Թրամփը և նրա մերձավոր շրջապատը լիովին չեն գիտակցում էսկալացիայի մասշտաբները և Իրանի պատասխան գործողությունների շրջանակը, ինչպես նաև`  որոնք կլինեն ԱՄՆ-ի կողմից հակազդման տարբերակները»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով