«Քաղաքացիական կուսակցության» պատգամավոր Մարիա Կարապետյանը օրեր առաջ իր հարցազրույցում ֆաշիստ էր անվանել Բագրատ Սրբազանին։ Այս ծանր մեղադրանքը հնչեցնող մարդը Ալիևի հետ խաղաղության ու հաշտության ամենամոլլի ջատագովներից է։ Նա է, որ կոչ է անում մոռանալ ու հաշտվել մի պետության հետ, որտեղ քնած հային կացնահարող Սաֆարովը հերոս է։ Հենց այս պատգամավորն էր, որ Արցախի ազգային ազատագրական պայքարը կոչել էր «հողահավաք պատերազմ»։ Նրա համար հային սպանել ցանկացողը, հայրենազրկողը, բլոկադայի մեջ պահողը, հային «փախնող շներ» ու «ատելի թշնամիներ» կոչողը՝ դա ֆաշիստ չէ, հակառակը՝ դեռ մի բան էլ մենք ենք մեղավոր, որ թույլ չենք տվել մեզ ցեղասպանել կամ հանդես ենք եկել այդ քաղաքականության դեմ։ Մի խոսքով, մարդը, ով արդարացնում է Ալիևի ֆաշիստական հռետորաբանությունը, փորձում է ամեն գնով ատելություն ու պառակտում սերմանել հայ հանրության շրջանում, նրա՝ հաշտության ու համակեցության քարոզը բացառապես հանուն Ադրբեջանի է, իսկ ներհայաստանյան տիրույթում նրա նպատակը պառակտման ու ատելության քարոզն է։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «Քաղաքացիական կուսակցության» պատգամավորի նպատակների մասին։
Телеграм канал: @togarma301
Телеграм канал: @togarma301
Leave a Reply