Հայաստանի թվային ապագայի ձևավորման կարևորագույն հարթակներից մեկը՝ Public Sector Innovation Forum-ը, այս տարի կրկին համախմբել էր պետական և մասնավոր հատվածների առանցքային դերակատարներին։ Միջոցառմանը մասնակցում էին երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, ինչպես նաև կառավարության անդամներ՝ ընդգծելով ֆորումի ռազմավարական նշանակությունը պետական համակարգի զարգացման համար։
Ֆորումի ռազմավարական գործընկերը Yandex Armenia-ն է՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկը։ Ընկերության ազդեցությունը տնտեսության վրա ակնհայտ է. Yandex Armenia–ի գործարքների գումարային ծավալն արդեն կազմում է Հայաստանի ՀՆԱ–ի 1,2 տոկոսը։ Ընկերության պետության հետ կապերի գծով տնօրեն Տիգրան Գասպարյանի խոսքով՝ իրենք մեծ պատասխանատվություն են զգում սեփական գիտելիքային լուծումները Հայաստանում ներդնելու և կառավարությանը նորարարական զարգացման հարցում աջակցելու գործում։ «Այս ֆորումը այն հարթակն է, որտեղ մենք կարող ենք ֆիքսել ապագա հնարավորությունները»,— նշել է Տիգրան Գասպարյանը։
https://www.youtube.com/watch?v=DMH1cStBHvo
Yandex Armenia-ի աջակցությունը կառավարության թվային կարողությունների զարգացմանը
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram — https://t.me/newsamarm
Facebook — https://www.facebook.com/newsamarm/
Twitter — https://twitter.com/NEWSam_English
Instagram — https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…
Թողնել պատասխան