ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ուլտիմատումն է ներկայացրել Իրանին՝ պահանջելով…

🗣ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ուլտիմատումն է ներկայացրել Իրանին՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ապաշրջափակել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնալով ոչնչացնել երկրի էներգետիկ օբյեկտները։

⚡️«Եթե Իրանն այս պահից 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի նեղուցը, ԱՄՆ-ը կհարվածի և կվերացնի այդ երկրի տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենախոշորից»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

🇮🇷Իրանի բանակը անմիջապես արձագանքել է Սպիտակ տան ղեկավարի սպառնալիքին։

«Եթե Իրանի նավթային և էներգետիկ ենթակառուցվածքները ենթարկվեն թշնամու հարձակմանը, ապա տարածաշրջանում ԱՄՆ-ի և ռեժիմի բոլոր էներգետիկ, ՏՏ և աղազերծման օբյեկտները կդառնան թիրախ»,- ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է իրանական Fars պետական լրատվական գործակալության կողմից մարտի 22-ի գիշերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով