Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ Ք…

Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար: Խնդիրն այն է, որ անգամ իշխանության աջակիցները, իմանալով, որ Նիկոլին ձայն տալու հետ միաժամանակ Ալիեւի պահանջը պետք է կատարեն, կնախընտրեն չմասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ը կողմ է քվեարկել: Եվ որպեսզի մինիմալ շեմը 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *