Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը: Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թթ․ եղել է Հայաստանի երեք նախագահների՝ Լ․ Տեր-Պետրոսյանի, Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի և վարչապետ Ն․ Փաշինյանի անվտանգության գլխավոր պատասխանատուն: 2018 թ․ հունիսի 11-ին նշանակվել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ: 2019 թ. հոկտեմբերի 15-ին ազատվել է աշխատանքից: |hetq.am|