Ինչո՞ւ է Դատախազությունը հանրայնացնում «թալանչիներին» և թաքցնում չթալանած կամ ազնիվ աշխատած պաշտոնյաների անունները Նշված վարքագծով ՀՀ գլխավոր դատախազությունը ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ 200 և ավելի մարդկանց մասով գործերը էս գլխից փակելը /տվյալ դեպքում պարտակելը/ կրում է խտրական բնույթ կամ, այլ կերպ ասած, ում մասով ուզել են՝ գործը փակել են, ում մասով էլ պետք է՝ սկսել են ուսումնասիրել և հանրայնացնել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Նախ՝ ովքե՞ր են այն ազնիվ պաշտոնատար անձիք, որոնք ամբողջ կյանքում աշխատելով պետական համակարգում՝ չեն թալանել, կոռուպցիայով չեն զբաղվել և շատերի պես միլիոնավոր դոլարների կարողություն չեն դիզել։ Ի վերջո, սա կարող է նաև որպես լավագույնն օրինակ ներկայացվել, թե ինչպիսին պիտի լինի պետական ծառայողը։ Մինչդեռ, մեր իրավապահ մարմինները իրենց սխալն ընդունելու և օբյեկտիվորևեն նաև ու դիմացինի ճիշտը հանրայնացնելու փոխարեն զբաղված է բացառապես քաղաքականապես հետաքրքրություն ներկայացնող անձանց վարկաբեկելով։
https://makaryannews.am/6204.html
«Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Գլխավոր դատախազության 2020-2024թթ․ հաշվետվության համաձայն՝ յուրաքանչյուր տարի Օրենքի 5-րդ հոդվածի հիմքերով տարբեր…
Ինչո՞ւ է Դատախազությունը հանրայնացնում «թալանչիներին» և թաքցնում չթալանած կամ ազնիվ աշխատած պաշտոնյաների անունները
Օրեր առաջ MakaryanNews-ը հոդված էր հրապարակել «Թալանչիների ոդիսականը կամ՝ ո՞ւմ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում․ կասկածելի թվեր և կարճված գործեր» վերտառությ…
Թողնել պատասխան