🔥ՔՊ շարքայիններն իրենց անտեսված ու լքված են զգում🔽«Հրապարակ»-ը
գրում է. Իշխող թիմում տրամագծորեն հակառակ խոսակցություններ ու տրամադրություններ են տիրում։
🔴Այստեղ անգամ խոսում են այն մասին, որ իրենց կազմած ցուցակից միայն 30-35 հոգի է անցնելու խորհրդարան: Իսկ 107 մանդատ ունեցող խորհրդարանում 35 մանդատ ունենալը նշանակում է 30 տոկոսից պակաս քվե ստանալ, ուստի ներկուսակցական ընտրությունների արդյունքում առաջին 50 ընտրյալներն այժմ կատաղի պայքար են մղում՝ ցուցակի առաջին 30-ի մեջ հայտնվելու համար։
⚡️Որ իշխանության դիրքերն անսասան չեն, եւ սահմանադրական մեծամասնություն վերցնելու հայտարարությունն ընդամենը բաղձալի երազանք է, դա երեւում է իշխող խմբակի թե՛ հրապարակային վարքագծից, թե՛ ներքին անցուդարձից, ինչպես նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքից:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան