Դատախազությունը` Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բար…

Դատախազությունը` Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից կազմակերպված ցույցի մասին

Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից այսօր կազմակերպված ցույցին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցին, հայտնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին: Չանդրադառնալով քրեական գործի ամբողջ բովանդակությանը (այն հասանելի է այս հղումով՝ https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741159081), նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահաս Ռոբերտ Ռուբենյանը մահացել է: Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, ձեռք բերված ապացույցները գնահատման են ենթարկվել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության տեսանկյունից և դրա արդյունքում ստացված հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում մեղադրյալները ձերբակալվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, որպիսի գործողությունների իրավաչափ լինելը և ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունները քննության առնելիս:
18 տարեկան երեխեքը անմեղ տեղը նստած են. արտաշատցիները ակցիա են անում կառավարության դիմաց

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով