Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի:
🚌 Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար:
📲ՀՀ 2 քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո:
Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:
✈️Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան։
https://cdn4.telesco.pe/file/4825817a65.mp4?token=exVJsyyq3qPzSbPa_N9kORBCcmFHf3tsxZx6CdBFOgeKaoHc7byo4Vv95dNCL6BIgoPZR9r2UqywhuUvCTATjxHUH9OLsWiLPKxtL7gRIVdUfTYg5deALbpRcSI6XLUMUBJ5EJulVXLYXqT6_ErTmPwkSOO_lp0O7FN5rscFTRTHZEtFy_Y0vf3DxFtf5RMVzS1zWSX_zBS3Y76JSrfitGdlScV0Nx-tk1tHiilwxdncuJ4tB8ghJErfQgCzqDdoTHdf6aXq8dNCF_iLgpX_VisUWgsbQxdUaldH5nmQCq2169eEg_kkn1YGQ_XO4lPnP_fMHeEYGnm_10bHH0uWbg
Թողնել պատասխան