Չնայած սա Իսրայելի պատերազմն է, դրա համար ծանր գին են վճարում նախ մուսուլմաններ…

🔻🔖 Չնայած սա Իսրայելի պատերազմն է, դրա համար ծանր գին են վճարում նախ մուսուլմանները, ապա՝ ողջ մարդկությունը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը թիրախավորում է ոչ միայն Իրանը, այլև իրականացնում է Լիբանանն աստիճանաբար օկուպացնելու իր ծրագրերը:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների երկրպագության իրավունքը չի կարող յուրացվել, խոչընդոտվել կամ արգելվել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով