Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախ…


Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, Արցախի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։ [Արցախի ԱԱԾ]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով