Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը օրերս լրագրողների կողմից Էմանուել Մակրոնի մասի…

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը օրերս լրագրողների կողմից Էմանուել Մակրոնի մասին տրված հարցին պատասխանեց հետևյալ կերպ. մենք լուրջ չենք վերաբերվում Ֆրանսիայի պես երկրներին։
Ավելի վաղ Մակրոնի վերաբերյալ անգամ վիրավորանքի հասնող գնահատականներ էին հնչեցրել Թայիփ Էրդողանը և պատկերացրեք, որ անգամ Ալիև Իլհամը։
Սիրելի ընթերցողներ և հարգելի հայրենակիցներ, ամենայն հարգանքով իրապես բարեկամ Ֆրանսիա պետության նկատմամբ, բայց մենք պետք է ճիշտ և իրատեսական ակնկալիքներ ձևավորենք, ճիշտ գնահատենք բոլոր խաղացողների ուժերը և հնարավորությունները։ Եթե սա չանենք, մենք մեր ներսում ստեղծենք լեգենդներ, վերջում կանգնելու ենք շատ ծանր փաստի առաջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով