—
Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին ծավալուն հարցազրույց է տվել, որի ընթացքում բացահայտ կոշտ հռետորաբանությամբ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին: ՀՀ վարչապետը պատասխանել է Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պատասխանը:– Նիկոլ Փաշինյանի թվացյալ զուսպ ու կառուցողական պատասխանը բնավ էլ պատասխան չէր Ալիևի սպառնալիքներին, իմ դիտարկմամբ՝ դա Ադրբեջանի նախագահի հոգեվիճակը վերլուծելու չստացված փորձ էր: Մեծ հաշվով, այդ հերթական անհեթեթ համեմատությունները, որ եթե Ադրբեջանը նման ընկալում ունի, մենք էլ իրենց մասին ունենք, չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ ընկալում կարող է ունենալ, բայց Հայաստանի ընկալումները հենված են հստակ փաստերի վրա, ու դրանք զուտ ընկալումներ չեն, կան բազմաթիվ զեկույցներ, ընդ որում՝ միջազգային զեկույցներ, թե ինչպես է Ադրբեջանը տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հայ ժողովրդի դեմ ատելություն քարոզել: Եթե Նիկոլ Փաշինյանը մոռացել է Ռամիլ Սաֆարովի դեպքը, բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և այլ վայրագություններ ու, ի վերջո, Արցախում տեղի ունեցածը հենց այդ քարոզչության հետևանք է, ապա ճիշտ կանի հիշողությունը թարմացնի, եթե զուտ հիշողությունն է խնդիրը:
https://medialab.am/293779/
Փաշինյանի թվացյալ զուսպ ու կառուցողական պատասխանը բնավ էլ պատասխան չէր Ալիևի սպառնալիքներին. Տաթևիկ Հայրապետյան — MediaLab Newsroom…
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը — Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին ծավալուն հարցազրույց է տվել, որի ընթացքում բացահայտ կոշտ հռետորաբանությամբ սպառնալիքներ…