Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավե…

Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավելի շատ ընդդիմադիր ուժերին կապել ընտրակաշառքի հետ

Իսկ ինչու՞ են Արթուր Նահապետյանի (նկարի մարդն է) ղեկավարած կառույցում նորմալ մոնտաժնիկ փնտրում: Որովհետև երեկվա տարածած տեսանյութում լսվող գաղտնի ձայնագրությունների մեջ (որոնց օրինականությունը դեռ պետք է ստուգվի) որևէ քաղաքական ուժի, այդ թվում` «Մեր ձևով» շարժման անունը չի հնչում, որ ուզում են նրա անունից այսպես ասած ընտրակաշառք բաժանել: Փոխարենը հնչում է ՔՊ-ի անունը, որ` «էդ 180 հոգուն կտանեմ, կտամ ՔՊ-ին»: Այսինքն` էս ձայնագրությունից ստացվում է, որ եթե ինչ-որ ուժի օգտին փողով ձայն են ուզում բերել, ապա այդ ուժը ՔՊ-ն է` մարդը պարզ ասում է:
Իսկ եթե ուզում էիք դա կապել որևէ ընդդիմադիր ուժի, այս դեպքում` «Մեր ձևովի» հետ, ապա գոնե նորմալ մոնտաժնիկ գտնեիք, որ կարողանար արհեստական բանականությամբ Սամվել Կարապետյանի անունն ու ձայնը ավելացներ էդ տեսանյութում, որ լսողը հավատար` էդ հաստատ իրենք են: Ու կարող ա իրոք իրենց հետ կապ ունեցող մարդիկ են էդ ձայնագրություններում խոսում ու ասում` 180 հոգու կտանք ՔՊ-ին, բայց մեկ է` ձեր մոնտաժածով նման բան չի հասկացվում:
Հ.Գ. Եթե AI-ից օգտվելու ձևերը չգիտեք, կարող եք հենց Տաշիրենց թիմին էլ դիմել` իրենք էդ արհեստական բաներով ռոլիկներ սարքելուց լավ են, ձեզ կսովորեցնեն (կարծում եմ` անվճար, բայց որ բարեգորմական հիմունքներով, դա օրենքով արգելված է): 😀
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` «Մեր ձևովը» փորձել է ընտրակաշառք բաժանել (ձայնագրություն)

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով