«Երբ որևէ մեկը գործողություն է անում, նրա վրա գրված չէ՝ 18 տարեկան է կամ առողջակ…

«Երբ որևէ մեկը գործողություն է անում, նրա վրա գրված չէ՝ 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի». Փաշինյան

«Չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ պետական պահպանության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալի անվտանգությանը վտանգ է սպառնում, նա կարող է ուժ կիրառել։ Աստված չանի՝ ծայրահեղ իրավիճակներում նույնիսկ զենք կիրառել։ Պետական պահպանության աշխատողը հենց դրա համար է, որ անհրաժեշտության դեպքում ուժ գործադրի. նա ունի դրա համար նախատեսված լիազորությունները։ Եթե նա իր աշխատանքը չկատարի, նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել, և ինքը կհայտնվի դատարանում՝ ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում, նրա վրա գրված չէ՝ 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի»

,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննայի միջադեպին:
Համացանցում տարածված կադրերում երևում էին, թե ինչպես է կիրակի օրը վարչապետի ուղղությամբ ձեռք բարձրացնելուց հետո, 18-ամյա Դավիթ Մինասյանի ծնոտին բռունցքով հարվածում Փաշինյանի թիկնապահներից մեկը, ինչից հետո երիտասարդը վայր է ընկնում։
https://www.youtube.com/shorts/BaYgw_0cEQg

Բռունցքով հարվածող, բերան փակողը. վարչապետի՝ պատարագներին աչքի ընկած թիկնապահը

Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է կիրակի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի ուղղությամբ ձեռք բարձրացնելուց հետո 18-ամյա Դավիթ Մինասյանի ծնոտին…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով