📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլեւս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:
Թողնել պատասխան