Իրանի զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում սահմանափակումները չեն …

Իրանի զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրա։
«Եղբայրական Իրաքը ազատված է Հորմուզի նեղուցում մեր կողմից սահմանված ցանկացած սահմանափակումից», — ասվում է հայտարարության մեջ։
Bloomberg-ի տվյալներով՝ այս որոշումը կարող է հնարավորություն տալ շուկա դուրս բերել օրական մինչև երեք միլիոն բարել իրաքյան նավթ։ Սակայն իրաքցի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ գործնական ազդեցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նավագնացության ընկերությունները պատրաստ են մտնել նեղուց՝ շարունակվող ռիսկերի պայմաններում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով