Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայ…

🔹Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ՝ Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

📌«Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի: Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են: Երկու զինվորի հպարտ մամա»,-գրել է նա։
🔹Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք` իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 📌«Այո, իմ տղան չի ծառայել, դիմեք գլխավոր դատախազին»,- նշել է նա:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով