ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել…

⚡️ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել է մեկ օրով տուն ուղարկել ու չի ուղարկում
Փաստորեն, երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճիշտ էր ասում, որ զինվորները շաբաթը մեկ են լողանում, հիմա այս մարդկանց անգամ այդ շաբաթը մեկ լողանալու հնարավորությունից էլ են զրկում, քանի որ, եթե թույլ չտան՝ գնան տուն և միանգամից ուղարկեն դիրքեր, այնտեղ ևս օրերով լողանալու հնարավորություն չեն ունենա։
«Շաբաթը մեկ լողանալն էլ ծանոթի հաշվով ա։ Դիրքերինը մի տեղ հասկանալի ա, եթե մեզ, օրինակ, ասեին՝ 25 օրով գնալու ես դիրքեր ու չես լողանալու, հարց չկա, գնայինք՝ չլողանայինք։ Բայց, երբ որ ասում են՝ գնա, մի շաբաթ հետո դու հետ ես գալու տուն, լողանալու ես, քո վեշերը վերցնելու ես, սիգարետը վերցնելու ես, կասեինք՝ հա։ Բայց երեկ իրիկունը մեզ ասում են՝ վաղը դուք գնալու եք տուն, իսկ էսօր ասում են՝ չեք գնալու»,-ասաց վարժական հավաքի մեկ այլ մասնակից։
https://makaryannews.am/7512.html

ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել է մեկ օրով տուն ուղարկել ու չի ուղարկում

Վարժական հավաքների մասնակիցներից MakaryanNews-ին ահազանգում են, որ իրենք մի շաբաթ է՝ գտնվում են Բաղրամյանի «պալիգոններում», որտեղից պետք է մեկ օրով տուն գնան, նախապատրաստվեն, իրենց կարգի բերեն, և հ…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով