🇮🇱 🇮🇷 🇺🇸 Մեր ողջ պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել, X–ի իր էջում գրել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը` անդրադառնալով Իրան–ԱՄՆ հրադադարի մասին որոշմանը«Իսրայելը նույնիսկ ներկա չէր բանակցություններին, երբ մեր ազգային անվտանգությանը վերաբերող որոշումներ էին ընդունվում։ Բայց Նեթանյահուն քաղաքական, ռազմավարական ձախողում ունեցավ և չկարողացավ հասնել իր իսկ կողմից դրված նպատակներից որևէ մեկին»,–գրել է նա:
‼️ Նրա խոսքով` տարիներ կպահանջվեն՝ Նեթանյահուին հասցված քաղաքական և ռազմավարական վնասը վերացնելու, որը ստեղծվել է ամբարտավանության, անփութության և ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով:🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան