🇦🇲🇷🇺 Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից և կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում:
🔴 Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, և անցել է գործնական քայլերի։
🔴 Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:
🔴 Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան