«Ուժեղ Հայաստանը» փակ ֆորմատով համագումար է արել
Այսօր տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որը, զարմանալիորեն, անցկացվել է փակ ձևաչափով` ԶԼՄ-ներին տեղյակ չեն պահել այդ մասին: Միայն Azdarar.am կայքում են ծանուցում տեղադրել, որի մասին MakaryanNews-ը տեղեկացել էր դեռ առավոտյան, և սպասում էինք, որ շուտով նաև հրապարակային կհայտարարվի: Քիչ առաջ տեղեկացանք, սակայն, որ համագումարն արդեն ավարտվել է:
Համագումարին որոշվել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները: Մեր տեղեկություններով` ցուցակի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, իսկ առաջին կինը` Գոհար Մելոյանը:

Թողնել պատասխան