Արամ Գաբրիելյանովի տեղեկատվական հարթակը,որը ռուսական իշխանության խոսափողներից մե…

Արամ Գաբրիելյանովի տեղեկատվական հարթակը,որը ռուսական իշխանության խոսափողներից մեկն է հետաքրքիր հոդված է հրապարակել,որտեղ ՀՀ-ի դեմ ագրեսիան որակում է,որպես շատ հավանական,պնդում,որ այն հետևանք է Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ն տորպեդահարելու և արևմուտքի հետ մերձենալու։
Մի կողմ թողնելով ՀՀ-ի գործող իշխանության ռուսական գծի մեջ լինելու և նրանց թաթիկները լվանալու պրակտիկան` ուզում եմ երկու կարևոր արձանագրման վրա կանգ առնել։
Փաստացի Պուտինի կողմից պատվո շքանշան ստացած ու իշխանական քարոզչություն անող հայի արմատներով Գաբրելյանովը ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիան «Հատուկ գործողություն» է անվանում և վստահեցնում,որ Ռուսաստանը չի խառնվի։
Երկրորդ այն է,որ հայ մեդիամագնատը արմատներով կիսով չափ Սյունիքից է,կիսով չափ Արցախից և որ իր նման ամենաթունդ հակահայերին օտարները մեր հայրենիքի ամենաշատ պայքարի փորձ ունեցող կողմերից են բուծում։
Նրանք բացառությունը ներկայացնում են որպես օրինաչափություն և մեզ հայերիս ստիպում ընդհանրացնել։
Մեր վահանը օգտագործվում է մեր դեմ և ներսից և դրսից և դա արվում է բավականաչափ բռի և երևացող ձևով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *