Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9…

🟧 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Ի հետևանս՝ նաև անվավեր ճանաչել 2025թ. սեպտեմբերի 9-ից հետո ՀԱՕԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։
▫️Խնդիրն այն է, որ ՀԱՕԿ նախագահն ընտրվել է 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով։ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել։
▫️Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ դատարանը, որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց, բավարարել է հայցվոր կողմի պահանջը՝ արգելելով ՀԱՕԿ-ին 2026թ. ապրիլի 11-ին Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստ անցկացնել մինչև եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով