💥 Ալիեւի օգնական Հաջիեւը հայտարարում է, որ Հայաստանի հետ կոնֆլիկտ անցյալում է, Ադրբեջանը լուծել է իր տարածքային ամբողջության հարցը: Ընդ որում, Բաքվից առաջին անգամ չէ, որ հնչում են այդ կարգի հայտարարություններ:
Այստեղ սակայն հարց է առաջ գալիս, այդ դեպքում ինչու՞ Ադրբեջանը չի գնում խաղաղության պայմանագրի հարցում համաձայնությունների:
Ըստ իս, Ադրբեջանը հայտարարելով, թե լուծել է իր հարցերը եւ կոնֆլիկտ չունի Հայաստանի հետ, պարզապես փոխում է ստեղծելլ այսպես ասած հակապատկեր, այսինքն ստեղծել ընկալում, որ իրենք խնդիր չունեն՝ Հայաստանը խնդիր ունի իրենց հետ:
Եթե Նիկոլ Փաշինյանը Անկախության հռչակագրի վերաբերյալ հայտարարություններն անում է այն նկատառումով, որ ցույց տա, թե Հայաստանը չունի ոչ մի խնդիր եւ Ադրբեջանը մանիպուլյացնում է, ապա դա ըստ իս թույլ հաշվարկ է: Կրկնեմ, եթե հաշվարկը հենց դա է, այլ ոչ թե գործ ունենք ուրիշ տարբերակների ու մոտիվների հետ:
Բանն այն է, որ Անկախության հռչակագրի մասին այդ հայտարարությունները «մինչեւ» Ադրբեջանի մանիպուլյացիան «բացահայտելը» կամ «ընդգծելը», թողնում են հակառակ հետեւանք՝ լեգիտիմացնում են Ադրբեջանի նպատակը՝ շրջել իրավիճակն ու ցույց տալ, որ, ոչ թե ինքը խնդիր ունի Հայաստանի հետ, այլ՝ Հայաստանը իր հետ:
Փաշինյանի հայտարարությունները այդ իմաստով դառնում են Ադրբեջանի նպատակի օժանդակ գործոն եւ «հիմնավորում», կամա, թե ակամա:
Իսկ այդ պարագայում, այսպես կոչված խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրմամբ շահագրգռված միջազգային դերակատարները ոչ թե Ադրբեջանին են փորձելու հետ պահել պահանջներից, այլ Հայաստանին՝ «առաջ մղել» Ադրբեջանի պահանջների կատարման հարցում: Եվ մեծ հաշվով արդեն գրեթե մեկուկես տարի հենց դա է նրանց ակնկալիքը Հայաստանից: