Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվ…

🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին մեկնարկել է Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը:
▫️Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Չինաստան) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):
▫️Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով