Դատախազը միջնորդեց Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով. ԹԱՐՄԱՑՎՈՂ լրահոս
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, դեռ երեկ են դիմել դատարանին, որ փոխվի Կարապետյանի տնային կալանքը։ Ասաց՝ իրենց համար րոպեն էլ կարևոր է, որ Սամվել Կարապետյանն ազատ արձակվի տնային կալանքից, որ կարողանան ԿԸՀ ներկայացվող ցուցակի հետ կապված աշխատանքներն անել:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացնելով իրենց միջնորդությունն ասաց՝ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:
«Տնտեսագետ եմ, դոկտորի կոչում ունեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունեմ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություն, նախկինում դատված չեմ եղել, աշխատում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, նաև «Տաշիր գրուպ»-ի նախագահն եմ» ,-դատարանին ներկայացավ Կարապետյանը:…
Թողնել պատասխան