Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը նախօրեին՝ ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex հարթակից։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։
Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն NEWS.am–ի տեղեկություններով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է:
Թողնել պատասխան