Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագ…

Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը

Քննչական կոմիտեն «Ազատության» հարցմանը պատասխանել է, որ քննում են Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը: Ընդ որում, քննությունն արվում է եկեղեցու միջադեպից հետո հարուցված գործի շրջանակում:
Գործը հարուցված է խուլիգանության և պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով: Երեկ կալանքից ազատ արձակված Դավիթ Մինասյանը հենց այդ հոդվածներով է մեղադրվում, եղբայրը՝ Միքայելը, օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով