Բարի լույս, սիրելի երևանցիներ։Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբ…

Բարի լույս, սիրելի երևանցիներ։
Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է։
Կառավարության նիստում քննարկվելու են երկու կարևոր հարցեր․
առաջինը՝ Բաբաջանյան–Աշտարակի խճուղու՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ հատվածը,
երկրորդը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փաթեթը, որը նպատակ ունի լուծումներ տալ վերջին 30 տարիների ընթացքում կուտակված այն խնդիրներին, որոնք մինչ այժմ օրենսդրական կարգավորում չեն ունեցել։
Եվ ցանկանում եմ ձեզ հրավիրել այսօր ժամը 15:00-ին Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի։ Սիրով կսպասեմ բոլորիդ։
Տիգրան Ավինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով