Մոսկվայում աշակերտուհին էքստրեմալ լուսանկար անելու փորձի ժամանակ ընկել է պատուհա…

Մոսկվայում աշակերտուհին էքստրեմալ լուսանկար անելու փորձի ժամանակ ընկել է պատուհանից. Նա մահացել է։
Ողբերգությունը տեղի է ունեցել Մարշալ Բիրյուզովի փողոցում սեպտեմբերի 10-ի գիշերը։ Գիշերվա ժամը երկուսի մոտ 13-ամյա Կատյան (անունը փոխված է) ընկել է հինգերորդ հարկի պատուհանից։ Ժամանած բժիշկները միայն արձանագրել են աղջկա մահը։
Ըստ նրա ընտանիքի՝ Կատյան երբեք ինքնասպանության մտքեր կամ կոնֆլիկտներ չի ունեցել դպրոցում կամ տանը։ Աղջիկը մեծացել է լիարժեք, բարեկեցիկ ընտանիքում։ Սկզբում քննիչները քրեական գործ էին հարուցել «Ինքնասպանության դրդում» հոդվածով, սակայն այժմ նրանք հակված են կարծելու, որ աղջիկը պատահաբար դուրս է ընկել։
Նախնական տվյալներով՝ Կատյան որոշել է անսովոր լուսանկարել ու թեքվել է պատուհանից։ Սակայն աշակերտուհին չի կարողացել դիմադրել ու վայր է ընկել։ Միևնույն ժամանակ տանը մեծահասակներ չեն եղել, և բնակարանում եղել է միայն աղջկա քույրը, որը քնած է եղել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *