Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան առաջնորդն այս հայտարարությունն արել է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղի Հորմուզի նեղուցը կրկին փակելու Թեհրանի որոշմանն ի պատասխան։
«Նրանք ո՛չ նավատորմ ունեն, ո՛չ օդուժ, ո՛չ ղեկավարներ․ ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, այնտեղ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Դա ռեժիմի պարտադրված փոփոխություն է կոչվում․․․Նրանք կրկին ուզում էին փակել նեղուցը, ինչպես արել են տարիներ շարունակ։ Նրանք չեն կարող մեզ շանտաժի ենթարկել», — Օվալաձև աշխատասենյակում ասել է նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով