❌Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին‼️«Փաստ» օրաթերթը
գրում է. Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով:
🔽Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի:
☄️Բայց դա էլ չօգնեց: Մարդիկ նայում էին այդ «վարչապետական համերգի» կադրերը և, խոշորացույցը վերցրած, փորձում էին հանդիսատեսի շարքերում գյումրեցիներ գտնել: Կային, բայց շատ քիչ. հիմնականում էկրանային ու ոչ այնքան հայտնի, բերովի քպականներն էին:
❌Պատվախնդիր գյումրեցիները կրկին մերժեցին Նիկոլ Փաշինյանին: Նա և իր ՔՊ-ն հերթական անգամ պարտվեցին Գյումրիում և, խոր հիասթափությունը չթաքցնելով, նորից ստիպված եղան Հայրաքաղաքից ձեռնունայն վերադառնալ Երևան:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան