‼️Աննան բավական ագրեսիվ է եղել, տպավորություն էր, որ զոռով է Փաշինյանը բերել☄️«Իրավունքը»
գրում է. Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։
🔽Ասում են ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն-ծպտուն չեն հանել։
«Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք, ավելին՝ Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Տպավորություն էր, որ զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան