Առաջին անգամ Հ1-ը Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։0…

⚡️Առաջին անգամ Հ1-ը Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00
🔷Ապրիլի 24-ի վաղ առավոտից սկսած՝ քաղաքացիների, քաղաքական, ռազմական, գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների այցը տասնամյակներ շարունակ ուղիղ միացմամբ հեռարձակվել է նաև Հանրային հեռուստաընկերության կողմից։
🔷24News-ի տեղեկություններով, սակայն, այս տարի ուղիղ եթերի ազդանշանն ապահովելու են մինչև կեսօր՝ 13։00-ն։
🔷Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև գործադիր, օրենսդիր մարմինների այլ ներկայացուցիչների կողմից բազմիս ընդգծվել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չի համարվում ներկայիս իշխանության կողմից, ավելին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում հայտարարել էր․ «Բա չիմանա՞նք՝ 1.5 մլն զոհ է եղել, թե՝ ավելի քիչ կամ ավելի շատ է եղել, անունները չիմանա՞նք»։
@armnationalfront

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով