🇦🇲🇹🇷Ստամբուլում կրկին թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել
☄️Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմում է ներկայացրել Քադըքյոյ շրջանում միջոցառում անցկացնելու համար, սակայն քաղաքային իշխանությունները մերժել են։ Հարթակը նշել է, որ նման միջոցառումների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ է արել վերանայել որոշումը։
‼️Նման դիմումները մերժվում են վերջին տարիներին` չնայած, որ նախկինում Ստամբուլում պարբերաբար անցկացվել են հիշատակի միջոցառումներ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան