Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կից ստեղծվել է ռազմական փորձագիտակ…

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կից ստեղծվել է ռազմական փորձագիտական խորհուրդ՝ ARES (Allied Reform and Expert Support), որը ղեկավարելու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի նախկին տեղակալ, բրիտանացի գեներալ Ռիչարդ Շիրեֆը: Ուկրաինական աղբյուրները նշում են, որ խորհրդի կազմում ընդգրկվել են գործընկեր երկրների բարձրաստիճան զինվորական- ռազմական փորձագետներ, մասնավորապես, Սլովակիայի պաշտոնաթող գեներալ Պավել Մացկոն: ARES-ի աշխատանքը նպաստելու է Ուկրաինայի զինված ուժերի կառավարչական որոշումների որակի բարձրացմանը և ինստիտուցիոնալ զարգացման տեմպերի արագացմանը՝ միջազգային փորձի ներդրման հաշվին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով