Փաշինյանը չի կարծում, որ Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման հարցը միջազգային քննար…

Փաշինյանը չի կարծում, որ Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման հարցը միջազգային քննարկումների թեմա կդառնա:
Եկեղեցու քանդման մասին ահազանգերից երեք օր անց Հայաստանի վարչապետն ասել է՝ «Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը: Կնայենք, կվերլուծենք, բայց չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա՝ պետական մակարդակով» , — այսօր հայտարարեց վարչապետը:
Այն, որ ադրբեջանական կողմը քանդել է եկեղեցին, փաստում են «Ազատության» ստացած արբանյակային լուսանկարները. ըստ դրանց, մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այժմ՝ ոչ:
Մանրամասներն ՝ այստեղ

Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է

Ստեփանակերտի մայր տաճարի ավերմանը ոչ միայն հայաստանյան պետական կառույցներից արձագանք չկա, լուռ է նաև Արցախի թեմը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով