Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այսօր ՌԴ նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել 15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և ազատազրկման ժամկետը լրացել է»: