Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփանակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։ [ԱՀ ՄԻՊ]
Կարդալ ավելին
Կարդալ ավելին