🇦🇲‼️Արցախցիներին վերահսկում է ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը💥«Հրապարակ» օրաթերթը
գրում է. Իրավապահ մարմնից ստացված տեղեկատվությամբ, դեռեւս 2023 թվականին` Արցախի անկումից հետո, ՀՀ ԱԱԾ-ում, այսպես կոչված, արցախցիների ստորաբաժանում է բացվել, որտեղ աշխատանքի են տեղավորվել Արցախի անվտանգության ծառայությունում աշխատած եւ Հայաստան եկած պաշտոնյաները:
🔽Ասում են՝ հենց նրանց միջոցով էլ վերահսկում են արցախցի գործիչների եւ, առհասարակ, արցախցիների շարժերը, նրանք են տեղեկատվություն փոխանցում իշխանություններին, թե ինչ է կատարվում արցախյան շրջանակներում:
⚡️Կանդազի գործում էլ է նման ներգրավվածություն եղել` հավաքագրել են բոլոր նրանց, ովքեր կարող էին հնարավոր շփումներ ունենալ Արթուր Ավետիսյանի՝ Կանդազի գործով։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան