🇦🇲🇦🇿Ադրբեջանական պատվիրակության այցից անակնկալի են եկել նաև ՔՊ պատգամավորները‼️«Հրապարակ» օրաթերթը
գրում է. Ադրբեջանական պատվիրակության՝ Հայաստան այցից երեկ անակնկալի էին եկել նաեւ ՔՊ-ական պատգամավորները։
🔽Նրանք նախապես ոչինչ չեն իմացել ո՛չ այցի, ո՛չ էլ, առավել եւս՝ օրակարգի մասին, տեղեկացել են, երբ վաղ առավոտյան ադրբեջանական մամուլը գրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ադրբեջանական օդանավը, եւ ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երեւան:
💥Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը Մհեր Գրիգորյանի հետ միասին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համանախագահն է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան