Բարև Ձեզ պարոն Վանեցյան, էն ձեր Իշխան Զաքարյանը, ոնց տեսնում ենք` լավ ա, բա Դուք…

Բարև Ձեզ պարոն Վանեցյան, էն ձեր Իշխան Զաքարյանը, ոնց տեսնում ենք` լավ ա, բա Դուք և Ազատի՞չը ոնց եք: Չնայած` Ազատիչին հաճախ ենք տեսնում, ոնց որ թե լավ ա, այ Ձեզ վաղուց չեմ տեսել, հուսով եմ` Դուք էլ եք լավ, նույնիսկ ավելի լավ, քան սիգար-բարերից դուրս եկած թղթերով «վատառողջ» Իշխան Զաքարյանը:
Ի դեպ, ցուցակները կազմելիս Դուք` որպես հայտնի սիգար ծխող, և Ազատիչը` որպես անդավաճան «Արարատ» ծխող, ձեր երբեմնի կամ տակից նաև դեռ ներկա ընկեր Իշխանին` Զաքարյան, զգուշացրե՞լ էիք, որ ծխելը վնասակար է առողջությանը, էն էլ` սիգար ծխելը, չե՞ք ասել, որ մի օր կարող է իսկապես առողջությունը վարի տա ու իսկապես էլ չկարողանա գործի գնալ:
Իսկ կարո՞ղ է ցուցակ մտցնելուց առաջ զգուշացնեիք նաև, որ եթե ծխելը վնասակար է առողջությանը, ապա սիմուլյանտություն անելն էլ վնասակար է մարդու անձնական հեղինակությանը` չնայած որ օգուտ է իր գրպանին և մեր հարկերի հաշվին իր գրպանը լցնող ՔՊ-ին:
Մանրամասն` այստեղ 👇
Սիմուլյանտը` սիգար-բարում. Իշխան Զաքարյանն այլևս վատառո՞ղջ չէ Երկու տարուց ավելի «բժշկի թղթով» Ազգային ժողով չգնացող, բայց աշխատավարձ և պարգևավճար ստացող «անկախ» պատգամավոր Իշխան Զաքարյանին այսօր նկատել են Մաշտոցի պողոտայի սիգար-բարից դուրս գալիս: Փաստացի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով