Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես ա…

🔹Երբ քո մշակութային ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման մասին

📌«Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ, եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ, իրենք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը, միակողմանի խաղաղություն չի լինում»,-ասել է Քոչարյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով