Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնք…

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները»,- հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։
Ադրբեջանի մասնակցության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով