Էմանուել Մակրոնը Ստեփանակերտում չի եղել․ Արամ Սարգսյանը սխալ է Հայաստանի կոմուն…

🚫 Էմանուել Մակրոնը Ստեփանակերտում չի եղել․ Արամ Սարգսյանը սխալ է
🗣 Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի վերջին քարտուղար, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ․ Սարգսյանը մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում»։
«Մակրոնը տեղյակ է ամեն ինչից, ինքը բազմիցս եղել է և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում․․․»,- հավելել է Սարգսյանը։
Քաղաքական գործչի այս պնդումը չի համապատասխանում իրականությանը. ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների (ԱՄՆ, ՌԴ) որևէ ղեկավար երբևէ Ստեփանակերտ չի այցելել։
Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում առաջին անգամ եղել է 2018 թվականին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով